Այսօր հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Սարգիս Հացպանյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 56 տարեկան:
Ծնվել է Թուրքիայի Ալեքսանդրետտա քաղաքում, 1980-ական թվականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետևանքով մեկնել է Եվրոպա, դարձել է Ֆրանսիայի քաղաքացի։ Ավարտել է Փարիզի Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ 1990 թվականից բնակվում էր Հայաստանում։ 2009 թվականի ապրիլի 9-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Սարգիս Հացպանյանը դատապարվտել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ սուտ մատնության մեղադրանքով, որը կրել է ամբողջությամբ։
2018 թվականին հիվանդության պատճառով տեղափոխվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի հիվանդանոցներից մեկը: Մահացել է այնտեղ` 2018 թվականի հունվարի 20-ին: