Միքայել Մինասյանը դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին. նոր զարգացումներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին. նա վերադառնալու է Հայաստան: Ու քաղաքական դաշտում լուրեր են պտտվում, թե ապրիլյան զարգացումներին ընդառաջ` առանցքային խաղացողի համբավ ունեցող Մինասյանը իշխանության մի մասն իր ձեռքն է վերցնելու եւ զբաղվելու է ակտիվ քաղաքականությամբ:

Այս տեղեկությունը «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հենց Միքայել Մինասյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց: Դեսպանատնից եւս հրաժարվեցին որեւէ կերպ մեկնաբանել դեսպանի հրաժարականի մասին տեղեկությունը: Մեր աղբյուրը, սակայն, փոխանցում է, որ 5 տարի դեսպան աշխատած Մինասյանը մասնավոր զրույցում ասել է, թե իր ուժերի սահմաններում արել է հնարավորը այդ պաշտոնում, եւ հեռանալու ժամանակն է: Ինչ վերաբերում է քաղաքականություն վերադառնալու հարցին, ապա նույն աղբյուրը չի հաստատում պտտվող լուրերը եւ պնդում է, որ դեսպանի կարգավիճակից դուրս գալուց հետո` ամռան սկզբից, Միքայել Մինասյանը պատրաստվում է ղեկավարել Հայաստանի հետ կապ չունեցող միջազգային մի մեծ ստարտափ»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս