ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Ի՞նչն էր Մալաթիա-Սեբաստիայի 50 նորապսակներին հավաքել մեկ վայրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տեարնընդառաջի տոնը, որը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում յուրովի են նշում Քրիստոսի ընծայման տոնը: Իսկ այն ավելի լիարժեք դարձավ նորապսակների մասնակցությամբ: Այսօր Մալաթիա-Սեբաստիայի 50 նորաստեղծ ընտանիքի հաճելի անակնկալ էր սպասվում: Տեր Պարթև քահանան օրհնեց նորապսակներին և ավետեց տոնակատարության մեկնարկը:

Սուրբ Երրորդություն եկեղեցու բակն այս առիթով այսօր վաղ առավոտից մարդաշատ էր։ Վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի նախաձեռնությունը` նորապսակների տոնը կատարյալ դարձնել, ծառայեց իր նպատակին: Կազմակերպվել էր մեծ միջոցառում, որն ուղեկցվեց հայկական ժողովրդական երգ ու պարով։

Նորապսակներին շնորհավորելու էր եկել նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Պատգամավորի կողմից դրամական նվերներ և ծաղկեփնջեր ստացան համայնքի 50 նորաստեղծ ընտանիք։ Իսկ երեկոյան վառվեց «սիրո կրակ, ընտանեկան ջերմություն» անունը կրող ճրագը։

Հասմիկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս