«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը չի կարծում, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պետք է նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի պես հրաժարական տա, քանի որ անմիջական հարվածողը նա չի եղել: Սակայն վերջինս կարծում է, թե Մարգարյանը մտածելու բան ունի:
«Հո՞ քաղաքապետը չի ապտակել: Սակայն մթնոլորտի առումով քաղաքապետը մտածելու տեղիք ունի: Պետք է ղեկավարը հստակ ցուցումներ տա իրենց անդամներին: Կան հանրային մարդիկ, ովքեր գնացին եւ այնտեղ իրենց պահվածքի պատճառով փչացան», – նշեց պատգամավորը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Զրուցեց Քնար Մանուկյանը