Այսօր զոհված զինծառայողն ընտանիքի փոքր երեխան էր. ծնողները ՌԴ-ում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Գրիգոր Եղոյանը Շիրակի մարզի Ախուրյան համայնքից էր: ArmLur.am-ի հետ զրուցում Ախուրյանի համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը հայտնեց, որ Գրիգորն  ունի եւ եղբայր, եւ քույր, իսկ ինքն էլ ընտանիքի փոքր երեխան է:

Եղոյանը հայտնեց, որ զոհված զինծառայողի ընտանիքն ապրում էր նորմալ պայմաններում՝  գյուղացու ընտանիքին բնորոշ: «Իրենց ընտանիքի անդամներն այստեղ չեն, Ռուսաստանի Դաշնությունում են: Իրենց ասել էինք, որ վիրավորվել է», – նշեց նա, հավելելով, թե զոհված զինծառայողի ընտանիքի անդամների հետ անձամբ չի խոսել:

Արդեն հայտնել էինք, որ այսօր ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը:




Լրահոս