Վահե Հակոբյանի պատճառով Սյունիքի նախկին մարզպետը հեռացել է Հայաստանից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից՝ Լիսկայից ոչ պակաս «էկզոտիկ» մարզպետի՝ Վահե Հակոբյանի պատճառով նախկին մարզպետ, նրա անվանակից Վահե Հակոբյանը հեռացել է Հայաստանից եւ ընտանիքով հիմնավորվել Ավստրիայում։ Փորձում է այնտեղ բիզնես-գործունեություն ծավալել: Թեեւ նրա մերձավորները պնդում են, որ ժամանակ անց կվերադառնա:

Հիշեցնենք, որ Վ. Հակոբյանը նեղսրտած է հեռացել Հայաստանից, որովհետեւ հույս ուներ, որ ռեյտինգային կարգով մարզից պատգամավոր կընտրվի: Ի դեպ, նա շքեղ տուն է կառուցել Հաղթանակի զբոսայգուն հարակից թանկ թաղամասում, բայց այսօր տան դռները փակ են, ոչ ոք այնտեղ չի ապրում: Հայաստանում է ապրում եւ աշխատում նրա հայրը՝ Քաջարանի կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ով այժմ Ախթալայի կոմբինատի տնօրենն ու սեփականատերն է»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս