«Ըտենց ենք որոշել, ըտենց ա պետք». Մարինա Խաչատրյանի դեմ «գրոհած» ՀՀԿ-ականը թանկացրել է համատիրությանը վճարվող վարձը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ավագանու «Երկիր ծիրանիի» ներկայացուցիչ Մարինա Խաչատրյանի դեմ «գրոհած», նրա ձեռքից քաշքշած ավագանու ՀՀԿ-ական անդամ, «Կենտրոն-1» համատիրության նախագահ-կառավարիչ Սուրեն Ներսիսյանը, պարզվում է, Կենտրոն համայնքում, մասնավորապես՝ Պռոշյանի հատվածում հինգ դրամով թանկացրել է համատիրությանը վճարվող վարձը։ Երբ բնակիչներից ոմանք փորձել են պարզել, թե ինչու է համատիրության նախագահն ինքնագործունեություն ծավալում, եթե այլ համայնքներում բնակվարձերի գները փոփոխության չեն ենթարկվել, վերջինս պատասխանել է․ «Ըտենց ենք որոշել, ըտենց ա պետք»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս