Հրայր Թովմասյանը պատասխանե՞ց իրեն վիրավորած Արմեն Ռուստամյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տարիներ առաջ, երբ ՀՅԴ-ն դեռ ընդդիմադիր էր եւ «հրաշալի քառյակի» կազմում պահանջում էր իշխանությունների հրաժարականը, այն ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, արձագանքելով այդ երեւույթին, ասել էր, թե «ղալաթ են անում»:

Ի պատասխան` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հակադարձել էր. «…եթե մենք նրան ասենք` ղալաթ ես անում, չաթլա՛խ, թող չնեղանա»: Այս բարձրաձայնումից հետո Հրայր Թովմասյանը խոստացել էր. «Մեր իրականության մեջ նման բառերի օգտագործումը երբեք անպատասխան չի մնում եւ ներողությունով չի հարթվում… Ինձ համար փակված է այդ հարցն այնքան ժամանակ, քանի դեռ ես նախարար եմ: Ինչ կլինի դրանից հետո, վստահ եմ՝ բոլորը կիմանան»: Ինչպես հայտնի է` Թովմասյանը վաղուց նախարար չէ, բայց պարզվում է՝ այդպես էլ չի պատասխանել Արմեն Ռուստամյանին: Համենայն դեպս, երեկ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ ՀՀԿ-ական պատգամավոր, ապագա ՍԴ անդամ Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց՝ ինչ պատասխան է տվել Արմեն Ռուստամյանին: «Այդ հարցը հարթված է վաղուց»,- եղել է պատասխանը` առանց հստակեցնելու:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս