ArmLur.am-ին հայտնի է դարձել` դատական համակարգից ովքեր են ընտրվել Բարձրագույն դատական խորհրդի կազմում: Վճռաբեկ դատարանից դատավոր Ռուզաննա Հակոբյան` 3 տարով, Վերաքննիչ քրեական դատարանից` դատավոր Սերգեյ Չիչոյան` 5 տարով, առաջին ատյանի դատարանից` Շիրակի մարզ` Արմեն Խաչատրյան 3 տարով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից դատավորներ Արմեն Բեկթաշյան և Անի Մխիթարյան` 5-ական տարով:
Հիշեցնենք` դատական համակարգից ԲԴԽ կազմում ընդգրկվելու համար պայքար էր մղում 19 թեկնածու: