«Հրապարակ» օրաթերթ գրում է. ««Գելի անունն է դուրս եկել՝ աղվեսն աշխարհ է քանդում» ասույթն իսկ եւ իսկ «կորտոլի» մասնագետ, ԱԺ հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին է վերաբերում։ Նա, բառի ամենաիսկական իմաստով, քանդում է Ամուլսարը: Նրա ընկերությունն է մրցույթը շահել ու այս օրերին քանդում է Ջերմուկի ամենագեղատեսիլ սարերից մեկը` էկոլոգիական աղետի դուռ բացելով եզակի առողջարանի համար:
Քանդում, հողը տեղափոխում են այլ տեղ, «պլաշչադկա» պատրաստում, որ հանքից հանված ոսկու հումքը լցվի այնտեղ: Հակոբ Հակոբյանը, ի դեպ, իր աշխատողներին «կորտոլի» փող չի տալիս. վարորդներն օրական 30 հազար դրամ են վաստակում՝ ամիսը համարյա 900 հազար, աշխատում են առանց կիրակի, օր ու գիշեր օրհնում են «Լիդիան ինթերնեյշնլին», որ աշխատանքային պայմանագիր է կնքել Հակոբյանի հետ: Ի դեպ, բնապահպանության նախարարության պահանջով՝ տեղափոխված հողը պետք է հետագայում կրկին հետ բերվի-«դարձվի» Ամուլսար: Փաստորեն, այլ բիզնեսներում հաջողակ անտիկորտոլիստ Հակոբյանը հաջողակ է նաեւ այս դեպքում:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: