Օդերեւութաբանները զգուշացրել են Մոսվայում վերջին գրեթե 70 տարում ամենաուժգին ձյան տեղումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 4-ին Մոսկվայում ձյան տեղումները կարող են դառնալ վերջին 68 տարիներին այս օրվա համար ամենահզորը, հայտնում է ՌԲԿ-ն:

Օդերեւութաբանները հավաստիացնում են, որ ձյան տեղումը կդադարի մարտի 5-ի առավոտյան, օդի ջերմաստիճանը կիջնի մինչեւ մինուս 23 աստիճան:

«Կիրակի՝ մարտի 4-ին, մայրաքաղաքի շրջանում իրավիճակը կպայմանավորվի բալկանյան ցիկլոնով, որի կենտրոնը կանցնի Մոսկվայից 200 կմ հարավ: Այս մթնոլորտային մրրիկի հետեւանքով մեգապոլիսի վրա կտեղա ամսական նորմայի գրեթե երրորդ մասը»,- ասել է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը:

Մոսկվայի օդանավակայններում ձյան տեղումների պատճառով հետաձգված եւ չեղարկված ավիաչվերթների թիվը հասել է 52-ի:

 




Լրահոս