Օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Մարտի 5-ի կեսօրից սպասվում է տեղումների դադար, 6-ի կեսօրից հետո, 7-ի գիշերը, 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 6-ին, 8-ին, 9-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 6-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10 աստիճանով, 7-8-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում`

Մարտի 5-ի կեսօրից սպասվում է տեղումների դադար, 6-ի կեսօրից հետո, 7-ի գիշերը, 9-ին, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 6-ին, 8-9-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 12-17 մ/վ արագությամբ:




Լրահոս