Վրաստանը կնվազեցնի իր անօրինական միգրանտների թիվը Եվրոպայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թբիլիսին խոստացել Է սերտորեն աշխատել Եվրամիության հետ Վրաստանից ԵՄ-ի երկրներ անօրինական միգրացիան նվազեցնելու համար, որը շարունակվում Է անայցագիր ռեժիմի չարաշահման հետեւանքով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 8-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է միգրացիայի, ներքին գործերի եւ քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը՝ ամփոփելով Եվրամիության Խորհրդի՝ արդարադատության եւ ներքին գործերի նախարարների մակարդակով կայացած հանդիպման արդյունքները:

«Վրաստանի իշխանությունները խոստացել են սերտորեն աշխատել ԵՄ-ի հետ՝ իրականացնելու Եվրամիության երկրներ անօրինական միգրացիայի նվազեցմանն ուղղված նպատակային միջոցառումներ, որը շարունակվում Է անայցագիր ռեժիմի չարաշահման հետեւանքով,- հայտարարել Է նա:

– Մենք վստահ ենք, որ Վրաստանի իշխանությունները շուտով կներկայացնեն այդ ախատանքի արդյունքը, եւ մենք պատրաստ ենք դրանում ակտիվորեն օգնել նրանց», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս