ՖՈՏՈ. Կրթության ազգային ինստիտուտի Կոտայքի մասնաճյուղի նախկին տնօրենը վաճառում է ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է` Կրթության ազգային ինստիտուտի տնօրենը` Մարիամ Հովհաննիսյանը, վաճառում է ունեցվածքը և արտագաղթում ԱՄՆ: Նա համացանցի իր էջում տեղադրել է ունեցա-չունեցածի լուսանկարները և վաճառքի հայտարարություն տարածել:

«Վաճառվում է բոլորովին նոր կահույք, գինը 1100 $/ դոլլար/, սեղան 8 աթոռով 1000$,փափուկ կահույք 4 կտոր՝դիվան 2 և 3 տեղանոց, բազկաթոռ -2 հատ 1000$,սպասք տարբեր գների,զանգահարել 093955466, 091955466»:
Ավելի ուշ Մարիամ Հովհաննիսյանը զանգահարեց խմբագրություն և պարզաբանեց, որ նա չի արտագաղթում ԱՄՆ, այժմ ապրում է Հայաստանում: Հավելենք, որ Մարիամ Հովհաննիսյանը չպարզաբանեց, թե ինչու է գույքը հանել վաճառքի. «Ինչ վերաբերում է իմ գույքի վաճառքին, դա իմ իրավունքն է և դեռ չի նշանակում, որ ես  արտագաղթում եմ»:




Լրահոս