Հարց քաղաքացիներից` ի՞նչ իրավունքներ ունեն գործազուրկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ի՞նչ իրավունքներ ունեն գործազուրկները:

Ռուզաննա Եղիազարյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Եղիազարիյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ գործազուրկն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ընդգրկվել զբաղվածության պետական ծրագրերում հետեւյալ ուղղություններով`
մասնագիտական ուսուցում, որի ընթացքում ծրագրում ընդգրկվող անձին յուրաքանչյուր ամիս վճարվում է կրթաթոշակ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափով, ընդ որում, կրթաթոշակը նշանակվում եւ վճարվում է սահմանված ամսական կրթաթոշակի նկատմամբ հաշվարկված տվյալ ամuվա ընթացքում իրականացված ուuումնական դաuընթացների oրերի համար.
ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց համար` մասնագիտական աշխատանքային փորձի ձեռք բերման աջակցություն.
գործատուի կողմից «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային եւ տարածքային կենտրոններ ներկայացված եւ առնվազն մեկ ամիս չլրացված թափուր աշխատատեղերի համալրման նպատակով այլ վայր աշխատանքի տեղավորման աջակցություն.
վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցություն: («Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ Հայաստանում գործազրկության մակարդակը դեռեւս շարունակում է գերազանցել 2008թ. ցուցանիշը: Եթե 2008թ. գործազրկությունը 16.4% էր, 2010թ.` 19%, 2016թ. այն կազմել է 18%, իսկ ահա 2017 թվականի 1-ին կիսամյակին գործազրկության ցուցանիշը 17.8 տոկոս էր:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: 




Լրահոս