«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանով այս տարվա հունվար-մարտին Հայաստանից մեկնել է 244 հազար 560 ուղեւոր, իսկ ժամանել` 248 հազար 564-ը: «Շիրակ» օդանավակայանից նույն ժամանակահատվածում մեկնել է 16 հազար 348 ուղեւոր, իսկ վերադարձել` 15 հազար 607-ը: Նկատենք, որ «Շիրակ» օդանավակայանով մեկնել եւ չի վերադարձել 741 ուղեւոր
: Չնայած սրան` օդային ճանապարհով մեկնած ու վերադարձած քաղաքացիների թվի մնացորդը բացասական չէ: Այնուամենայնիվ, սա դեռ չի նշանակում, որ Հայաստանից արտագաղթը դադարել է: Քանի որ արտագաղթի իրական պատկերն ավելի լավ երեւում է, երբ տվյալները վերլուծում ենք` ըստ սահմանային անցակետերի` նկատի ունենալով նաեւ Բագրատաշենի եւ Բավրայի անցակետերով ուղեւորահոսքը: Սրանք սահմանային այն հիմնական անցակետերն են, որոնցով արտագաղթում է ՀՀ բնակչությունը: Չէ՞ որ մարդիկ դեպի ՌԴ ավելի շատ արտագաղթում են ցամաքային ճանապարհով:
Մանրամասները՝ տեսանյութում