Ահազանգ. քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով շենքի 4-րդ հարկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 7-ին, ժամը 14:58-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Արծրունու փողոցի թիվ 17ա շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:




Լրահոս