Կանադայում վթարի է ենթարկվել հոկեյի պատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսը. զոհվել է 14 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադայի Սասկաչևան նահանգում հոկեյի «Համբոլդտ Բրոնկոս» պատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարի:

Վթարի հետևանքով զոհվել է ավտոբուսում գտնվող 14 մարդ, այդ թվում՝ վարորդը, հաղորդում է BBC-ն:

Եվս 14 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, երեքը ծայրահեղ ծանր վիճակում են: Ավտոբուսում ընդհանուր առմամբ եղել է 28 մարդ: Հաղորդվում է, որ թիմն ուղևորվում էր Սասկաչևանի հոկեյի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչ խաղին:

Նշվում է, որ թիմի անդամները եղել են 16-21 տարեկան:




Լրահոս