Արսենալը բաց թողեց ԵԼ-ի եզրափչում իր տեղն ապահովելու հնարավորությունը. Վենգեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի` «Աթլետիկոյի» հետ անցկացրած առաջին խաղի արդյունքը:

Հանդիպման մեծ մասը մադրիդյան թիմն անցկացրել է 10 հոգով, սակայն դա «զինագործներին» չի օգնել հաղթանակի հասնել (1:1).

«Հաշվի առնելով «Արսենալի» խաղն ու այն, թե ինչպես զարգացան իրադարձությունները խաղում, սա մեզ համար վատագույն արդյունքն էր: Սակայն թիմը պետք է Մադրիդ մեկնի դրական տրամադրությամբ և ամեն ինչ անի եզրափակիչ դուրս գալու համար:

Ցավոք, մենք ոչնչից մրցակցին թույլ տվեցինք գոլ խփել հյուրընկալվելիս: Հիմա պետք է վերականգնվել այս հիասթափեցնող արդյունքից և պատրաստվել հաջորդ խաղին: Իհարկե, զգում եմ, որ մենք այսօր բաց թողեցինք հնարավորությունը: Կարող էինք ապահովել մեր տեղը եզրափակչում, բայց դա տեղի չունեցավ:

«Աթլետիկոյի» դարպասապահը շատ սեյվեր կատարեց, իսկ թիմը ցուցադրեց իր վարպետությունը` օգտագործելով միակ գոլային պահը»,- Վենգերի խոսքերն է փոխանցում «BBC»-ն:




Լրահոս