ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ զեկույց ներկայացրեց Արման Թաթոյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ներկայացրեց «2017 թվականի ընթացքում ՀՀ ՄԻՊ-ի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը:

Իր խոսքում օմբուդսմենը նշեց, որ պետք է ապահովել իր մասնագիտական գործությունն իրականացնելիս փաստաբանին խուզարկելու անթույլատրելիության վերաբերյալ օրենսդրության լիարժեք գործադրումը:

«2017-ին դատարաններում առկա պրակտիկան վկայում է, որ դատական կարգադրիչների կողմից առանձին դեպքերում հաշվի չեն առնվել փաստաբանների արդարացի պատճառաբանությունները եւ նրանց վստահորդների իրավունքների ոտնահարման բարձր ռիսկը:

Իմ հաղորդման մեջ բացասական գնահատականի է արժանացել դատարանների խորհրդի որոշումը՝ կապված դատարանների շենք արգելված իրերի ցանկի եւ մի շարք այլ կարգավորումների հետ»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս