Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն այսօր այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։ Կենտրոնը գտնվում «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տարածքում: Այն Երևանում գործող բժշկական կենտրոն է վիրավոր և հաշմանդամ զինծառայողների համար։
Այցի ընթացքում Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը շրջելով պատգամավորի հետ, նրան ներկայացրեցին կենտրոնում առկա հնարավորությունները, պայմանները։ Արմեն Մուրադյանի հավաստմամբ՝ կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծվում են նաև սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր. այն հագեցած է գերժամանակակից վերականգնողական սարքերով և տարածաշրջանում միակն է իր հնարավորություններով։
Կենտրոնում շրջելով և հնարավորություններին ծանոսթանալուց հետո Սասուն միքայելյանը հանդիպեց նաև այնտեղ բուժում ստացող զինծառայողներից մի քանիսին, զրուցեց նրանց հետ և իր խոնարհումը հայտնեց։ Միքայելյանի ընդգծեց, որ բոլոր զինծառայողները հերոսներ և սրբեր են։ Այնուհետեւ Միքայելյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ որոշեցին հանդիպումը շարունակել հաշմանդամ զինվորների ճաշարանում՝ առավել անկաշկանդ մթնոլորտում:
Այցի վերջում՝ լրագրողների հետ զրույցում ազատամարտիկ պատգամավորը ընդգծեց, որ նման կենտրոնները պետք է մշտապես գտնվեն պետության հոգածության ներքո, իսկ զինծառայողներն էլ որևէ խնդրի առջև չպետք է կանգնեն։ Պատգամավորը խոստացավ, որ այսուհետ կենտրոնի լավ բարեկամն է լինելու և հնարավորության սահմաններում փորձելու է օգտակար լինել։
Պատգամավորի՝ վերականգնողական կենտրոն կատարած այցը համընկել էր նաև ուրախ անակնկալի հետ։ Երկու տարի բուժում ստանալուց հետո անվասայլակով տեղափոխվող վիրավոր զինվոր Դավիթն այսօր առաջին անգամ ինքնուրույն քայլեց: Մի բան, որ եւ բժիշկների եւ նրան ճանաչողների համար անհնար էր թվում: Դավիթին ճաշարանում ծափողջյուններով ընդունեցին թե՛ կենտրոնում բուժում ստացողները, թե հյուրերը։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում