Ո՞վ կփոխարինի Տարոն Մարգարյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կարծես թե արդեն ուրվագծվում է, որ թավշյա հեղափոխության շրջանակներում առաջիկայում իր պաշտոնին հրաժեշտ կտա նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Բանն այն է, որ երեկ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վայր դրեց պատգամավորական մանդատը: Նա ասել է, որ շարունակելու է աշխատել Երեւանի ավագանիում: Ակնհայտ է, որ Սիմոնյանը պատգամավորական մանդատից հրաժարվել է ոչ այնքան ավագանիում աշխատելու, այլ շատ ավելի հեռահար նպատակով. Մարգարյանի հրաժարականից հետո զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը:

Ի դեպ, Սիմոնյանը երեկ լրագրողների հետ զրույցում եւս չէր բացառել այդ հնարավորությունը: «Ես որեւէ հավակնությունների մասին չեմ կարող ասել, ես կարող եմ ասել, որ ժամանակին, երբ «Ելքը» մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին, ես եղել եմ քաղաքապետի թեկնածուներից մեկը, եւ, այո՛, եթե կուսակցությունը որոշի նման պատասխանատվություն ինձ վրա դնել, ես միգուցե համաձայնեմ», – ասել էր նա: Նա նաեւ տրամաբանական էր համարել, որ այս ֆոնին Տարոն Մարգարյանը եւս պետք է հրաժարական տա:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս