ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 28-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 386 դեպք, որից 160-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 182 կենցաղային կանչ, 33 հրդեհ, 55 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 68 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 14 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 19 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 14 տրանսպորտային միջոց:
Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 11 դեպք, որի հետևանքով տուժել է 21 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: