ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

Վերջին շրջանում Մանվել Գրիգորյանի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների հասարակական հակազդեցությունն այնքան մեծ է, որ ոչ միայն Էջմիածնում են նման պաստառներ փակցնում, այլ նաեւ Երեւանում:

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ո՞րն է համարվում գիշերային աշխատաժամանակ (ժամը քանիսից քանիսն ընկած ժամանակահատվածն է համարվում գիշերային): Եվ խնդրում եմ` ասեք, թե որքա՞ն է սահմանված արտաժամյա աշխատաժամանակի տեւողությունը:

Գայանե Հովակիմյան (41 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Հովակիմյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ գիշերային ժամանակ է համարվում Ժամը 22-ից մինչեւ 6-ը (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 148-րդ հոդված):
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքն իրար հաջորդող երկու oրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իuկ տարվա ընթացքում` 180 ժամը (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 146-րդ հոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ չընդհատվող ռեժիմով գործող կազմակերպություններում կամ առանձնակի բնույթ ունեցող աշխատանքների կատարման դեպքում, որտեղ, արտադրության առանձնահատկություններով պայմանավորված, հնարավոր չէ տվյալ կատեգորիայի աշխատողների համար պահպանել աշխատաժամանակի ամենօրյա կամ ամենշաբաթյա տեւողություն, թույլատրվում է կիրառել աշխատաժամանակի գումարային հաշվարկ այնպես, որ աշխատաժամանակի տեւողությունը հաշվետու ժամանակահատվածում (ամիս, եռամսյակ եւ այլն) չգերազանցի աշխատանքային ժամերի նորմալ քանակը: Գումարային հաշվարկվող ժամանակահատվածի տեւողությունը չի կարող գերազանցել 6 ամիսը:

 

 

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ Վարդավառը շարժական տոն է: Այս տարի այն նշվում է հուլիսի 8-ին: Կցանկանայի իմանալ՝ ո՞րն է վերջինիս խորհուրդը:

Դիաննա Մելիքյան (30 տարեկան, նկարչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վարդավառը Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է: Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոսն է Օրենսդիրը եւ չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի եւ երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային` ողջերի:
Այս տոնը հայտնի է նաեւ Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաեւ ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երեւման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է: Ս. Գրիգոր Տաթեւացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է` Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչեւ բացվելը թաքնված է իր պատյանի մեջ եւ բացվելով երեւում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչեւ այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը եւ պայծառակերպվելով հայտնեց Իր Աստվածությունը: Պայծառակերպության տոնով հաստատվել է այն ճշմարտությունը, որ Հիսուսը Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին եւ ողջ աշխարհին. «Նրան լսեցե՛ք»:

Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ եւ կատարվում հոգեհանգիստ:




Լրահոս