ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Գյումրիում

Երեկ Գյումրիի Երեւանյան խճուղում «Mercedes Vito» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա Հովհաննես Տատոյանին, որը տեղում մահացել է: Վարորդը, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, Վրաստանի քաղաքացի է. նա փախուստի չի դիմել: Մահացածը նշված փողոցում իր գործընկերների հետ դիտահորերի մաքրման աշխատանքներ է կատարելիս եղել:

 

 

 

ՀԱՐՑ. Եթե անձը դիմել է հաշմանդամության կարգ ստանալու համար, եւ հանձնաժողովը մերժել է նրան, ապա ի՞նչ ժամկետում է հաշմանդամ չճանաչելու մասին որոշումը հանձնվում դիմողին:

Համլետ Մարկոսյան (59 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Մարկոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ հանձնաժողովի նախագահը բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ հրապարակում է հանձնաժողովի որոշումը: Անձին հաշմանդամ չճանաչելու մասին հանձնաժողովի որոշումը եռօրյա ժամկետում հանձնվում է դիմողին կամ նրա ներկայացուցչին:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ 1-ին խմբի հաշմանդամներին եւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցողներին հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով; 2-րդ եւ 3-րդ խմբի հաշմանդամներին հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով: Նշենք նաեւ, որ անձին կարող է սահմանվել անժամկետ հաշմանդամության կարգ, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը` մինչեւ 18 տարին լրանալը:

 

 

ՀԱՐՑ. Ապոստիլ դնելու համար ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել, եւ ուզում եմ իմանալ, թե ի՞նչ կարգով է մերժվում ապոստիլով վավերացումը:

Հասմիկ Հակոբյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ապոuտիլ դնելու համար կարող է դիմել ոչ միայն փաստաթղթի հասցեատերը, այլեւ ցանկացած անձ: Ապոuտիլ դնելու համար անձը նախարարություն է ներկայացնում` 1. դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոuահամարը, ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթերի անվանումները. 2. ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթի իuկական oրինակը կամ նոտարական կարգով վավերացված փաuտաթուղթը. 3. ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթի լուuապատճենը կամ պատճենը. 4. պետական տուրքի վճարման անդորրագիր` ապոuտիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաuտաթղթի համար առանձին-առանձին կամ բոլորի համար մեկ միաuնական անդորրագրով:
Նշենք, որ փաuտաթղթի վրա ապոuտիլ դնելու դիմումը մերժվում է, եթե`
ա) ներկայացված փաuտաթուղթը չի բխում ՀՀ oրենuդրության պահանջներից. բ) փաuտաթուղթը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից հաստատված ապոuտիլ դնելու կարգով սահմանված պահանջների խախտմամբ. գ) դիմումում նշված է, որ փաuտաթուղթն ուղարկվում է միայն Հաագայի կոնվենցիային չմիացած երկիր. դ) փաuտաթղթում առկա են չհաuտատված ջնջումներ, փոփոխություններ կամ uխալներ. ե) փաuտաթղթի վրա ապոuտիլ դնելու լիազորությունը նախարարությանը վերապահված չէ:
Նշված հիմքերով փաuտաթղթի մերժումը կատարվում է այն նախարարություն մուտք լինելու oրվանից մեկ oրվա ընթացքում: Փաuտաթղթի վրա ապոuտիլ դնելու դիմումը մերժվում է գրավոր: Դիմումի մերժման մեջ հuտակ նշվում են մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ապոuտիլ դնելու դիմումի մերժման դեպքում մերժման պատաuխանի հետ միաuին դիմողին է վերադարձվում ապոuտիլ դնելու համար ներկայացված փաuտաթղթի իuկական oրինակը եւ պետական տուրքի վճարման անդորրագիրը:




Լրահոս