ՖՈՏՈ. «Հաց եմ բերել, տղերք» խորագրով միջոցառում Գյումրիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հաց բերողի` Արթուր Սարգսյանի հիշատակի օրն է: «Հաց եմ բերել, տղերք» խորագրով Գյումրիում միջոցառում է անցկացվել: Երկու տարի առաջ Արթուր Սարգսյանը ճեղքեց ոստիկանական պատնեշն ու հաց հասցրեց ՊՊԾ գունդը գրաված ապստամբներին:

Գյումրու Թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչները հաց են բաժանել, գյումրեցիներին կոչ են արել միանալ ու հաց կիսել` ի հիշատակ Հաց բերողի: «Խազեր» երգչախումբն ու «Հրայրք» պարի խումբը հանդես են եկել ելույթներով:

Շուշանիկ Օհանյան




Լրահոս