Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին. նրանք առանձնազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քիչ առաջ այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ
Քոչարյանին՝ ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Պաշտպանն առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, ուսումնասիրվել են պահման
պայմանները: Բարձրացված մի շարք հարցեր առանձնազրույցից անմիջապես հետո քննարկվել են
քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և ստացել լուծում:

Ռոբերտ Քոչարյանի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ քրեակատարողական հիմնարկի
ծառայողների վերաբերմունքից:
Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված
լիազորությունների շրջանակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:
Պաշտպանի աշխատակազմը պատրաստակամ է լիարժեք համագործակցել նաև Ռոբերտ Քոչարյանի
փաստաբանների հետ:




Լրահոս