Ինչպես ազատվել ատամի ցավից ընդամենը մի քանի վայրկյանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան.

ատամի կոտրվածք

ատամի կորուստ

ատամի փչացում

կարիես

լնդերի բորբոքում

քնի ժամանակ ապնոէի սինդրոմ

ստորին ծնոտի հոդերի բորբոքում

պլոմբի սխալ տեղադրում։

Ատամի ցավը զգալիորեն իջեցնում է կյանքի որակը, այն հաճախ թույլ չի տալիս քնել, ուտել և խոսել։ Եթե ատամի ուժեղ ցավը ձեզ հաճախ է անհանգստացնում, ապա գերադասելի է դիմել ստամնաբույժի օգնությանը։ Իսկ եթե ատամը սկսել է ցավել այնպիսի պահի, երբ հնարավոր չէ դիմել բժշկի օգնությանը, գոյություն ունի միջոց, որը կօգնի ժամանակավորապես մեղմել ցավը։

Բաղադրիչներ

½ թեյի գդալ երիցուկի փոշի

½ թեյի գդալ կոկոսի յուղ։

Ինչով է օգտակար այս միջոցը։

Երիցուկի փոշին քիմիական միացություն է պարունակում, որը մեղմացնում է ատամի ցավը։ Կոկոսի յուղը հակամիկրոբային հատկություններ ունի։

Պատրաստման եղանակը և օգտագործումը։

Ապակե տարայի մեջ խառնեք երկու բաղադրիչները։ Ատամի խոզանակի միջոցով քսեք ցավող ատամին։ Պրոցեդուրան կրկնեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։




Լրահոս