«Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը հայտարարել է, որ չի հեռանա իր թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ձեռք բերել Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին` նրան փոխանակելով հարձակվող Անտոնիո Մարսիալի հետ:
«Երջանիկ եմ, որ խաղում եմ «Չելսիում»: Ցանկանում եմ լավ խաղալ և տիտղոսներ նվաճել: Ինձ հիանալի եմ զգում, չնայած ընդամենը երեք օր եմ մարզում անցկացրել: Իհարկե, դեռ լավագույն մարզավիճակս չեմ հավաքել:
Ակումբում պետք է առաջ նայեն, քանի որ նոր մրցաշրջան է սկսվում, և մենք մտադիր ենք մի քանի տիտղոս նվաճել: Ունենք նոր մարզիչ` իր փիլիսոփայությամբ, նոր խաղաոճով, այդ իսկ պատճառով պետք է ամեն օր քրտնաջան մարզվել»,- Վիլիանի խոսքերն է փոխանցում «Daily Mail»-ը: