ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ե՛վ դատաբժիշկը և՛ քննիչը պետք է պատասխանատվության ենթարկվեն կեղծ դատաբժշկական եզրակացության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի խումբ օգտատերեր սոցիալական ցանցերում կասկածի տակ են առնում Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի ենթարկված ենթադրյալ տուժող Վյաչեսլավ Հարությունովին դատաբժշկական եզրակացությունը: Ըստ փորձաքննության ենթադրյալ տուժողին հասցվել են ծանր մարմնական վնասվածքներ, կողոսկրի կոտրվածք, ինչի հետևանքով ծակվել է թոքը: Դա ենթադրում է, որ տուժողը պետք է անցնի վերականգնողական փուլ և գտնի բժիշկների վերահսկողության ներքո: Մինչդեռ, ըստ օգտատերերի, փաստերն այլ բան են ենթադրում,  Վյաչեսլավ Հարությունովը դեպքի հաջորդ օրը խոսել է լրագրողների հետ և հերքել մինչև այդ հոգեմետ դեղի ազդեցության տակ տված ցուցմունքը:

Ըստ օգտատերերի՝ դատաբժիշկը, ով տվել է վերոնշյալ եզրակացությունը՝ կոտրված կողոսկրի և ծակված թոքի մասին, պետք է հայտնվի իրավապահների ուշադրության կենտրոնում: Նրանք նշում են, որ ենթադրյալ տուժողը իրեն շատ լավ է զգում:

Մանրամասները՝ տեսանյութում:

 




Լրահոս