ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Այս մանկասայլակի նկարը «պաշտպանում է» բոլոր փոքրիկների շահերը: Հուսանք` «աշխատող» մեթոդ է:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ընտանեկան նպաստի չափն ի՞նչ կարգով է հաշվարկվում:

Գայանե Հովհաննիսյան (57 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքում ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է.
30.01-35.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւերով` 17000 + 5500 X N կամ, 17000 + 6500 X N կամ 17000 + 6000, X N կամ 17000 + 7000 X N,
որտեղ 17000 դրամը ընտանեկան նպաստի բազային մասն է, 5500 դրամը յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 6500 դրամը չորս եւ ավելի 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 6000 դրամը բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 7000 դրամը բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, N-ը` ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թիվը:
Հայտնում ենք նաեւ, որ 35.01-39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւերով` 17000 + 6000 X N կամ 17000 + 7000 X N, 17000 + 6500 X N կամ 17000 + 7500 X N,
որտեղ 17000 դրամը ընտանեկան նպաստի բազային մասն է, 6000 դրամը յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 7000 դրամը բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 6500 դրամը բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 7500 դրամը բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, N-ը` ընտանիքի մինչեւ 18 տարեկան երեխաների թիվը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական նպաստ նշանակելու մերժման հիմքերն են.
դիմողի կողմից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը օրենքով պետական նպաստի տվյալ տեսակի նշանակման համար սահմանված ժամկետում չներկայացնելը,
պետական նպաստ ստանալու համար դիմողի կողմից ոչ հավաստի տվյալներ ներկայացնելը:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` գույքահարկի կիսամյակային հաշվարկը ո՞ւր պետք է ներկայացնել: Եվ ուզում եմ իմանալ` մինչեւ ե՞րբ կարելի է հաշիվ ներկայացնել:

Երանուհի Հակոբյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Հակոբյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի դրույթներով` Գույքահարկ վճարող կազմակերպությունները հարկային մարմնի հաստատած ձեւով գույքահարկի կիսամյակային հաշվարկը մինչեւ հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) սահմանված եղանակներով ներկայացնում են`
1) հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով շինության գտնվելու վայրի` գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին (համայնք).
2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով իրենց գտնվելու վայրի` գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին (համայնք):

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սահմանված ժամկետից ուշ ծանուցագիր ներկայացնելը կամ ծանուցագիր չներկայացնելը գույքահարկ վճարողին չի ազատում հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարելու պարտականությունից:




Լրահոս