Ռոբերտ Քոչարյանին գործով Գլխավոր դատախազության բողոքը Վճռաբեկ դատարան է մուտք եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության կողմից ներկայացված բողոքը մուտք է եղել Վճռաբեկ դատարան: Այդ մասին հայտնում են Դատական դեպարտամենտից:

Ինչպես հայտնի է` օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Դատարանի ներկայացրած հիմնավորմամբ` Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:




Լրահոս