Պերուն վենեսուելացի փախստականների համար խստացրել է մուտքը երկիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պերուն նոր մուտքի պահանջներ է սահմանել՝ վերահսկելու վենեսուելացի փախստականների թիվը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Վենսուելացիաներն այլևս չեն կարող մուտք գործել Պերու միայն նույնականացման քարտով: Այնուամենայնիվ, երեխաները, հղի կանայք և ծերերը կազատվեն այդ սահմանափակումից:

Նմանատիպ պահանջներ ներդրվել են նաև Էկվադորում անցյալ շաբաթ: Տասնյակ հազարավոր վենեսուելացիաներ փախչում են իրենց երկրից սննդի և դեղորայքի զգալի պակասի պայմաններում:

Երկարատև տնտեսական ճգնաժամի պատճառով 2 միլիոն քաղաքացի է լքել Վենեսուելան 2014թ.-ից սկսած: Դա դարձել է տարածաշրջանային լարվածության պատճառ, քանի որ հարևան երկրները պայքարում են վենեսուելացիներին իրենց հարկի տակ տեղավորելու դեմ:




Լրահոս