Ֆիննախի աշխատակցին մի լայքի պատճառով կանչել են վերևներից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ նոր կառավարությունը եւս զերծ չի մնում պետական ապարատի աշխատակիցների նկատմամբ գրաքննությունից եւ աչքը չորս արած՝ հետեւում է, թե ով ինչ ակտիվություն է ցուցաբերում սոցցանցերում։

Մենք տեղեկացանք, որ օրերս ֆինանսների փոխնախարարներից մեկն իր մոտ է հրավիրել իր կուրացիայի տակ գտնվող ստորաբաժանումներից մեկի ղեկավարին (անունները չենք նշում՝ իրենց իսկ շահեից ելնելով) եւ հասկացրել, որ «վերեւներից» հետեւում են Ֆեյսբուքում իր վարքին։ Ենթական, պարզվում է, հանդգնել է «լայքել»՝ հավանություն տալ նոր կառավարությանը քննադատող գրառումներին եւ ինքն էլ մի նման գրառում է կատարել։

Փոխնախարարը նրան տեղեկացրել է, որ ափսոս է, լավ կադր է, կարող է անգամ առաջ գնալ՝ որպես պրոֆեսիոնալ, ուստի չի ուզում, որ «մի լայքի պատճառով» զրկվի աշխատանքից։ Եվ պաշտոնյային հորդորել է «զսպվածություն» ցուցաբերել սոցցանցերում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս