63 վթար, 10 զոհ, 80 տուժած. 911-ն ամփոփում է անցած շաբաթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 617 դեպք, որից 398-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 170 կենցաղային կանչ, 309 հրդեհ, 63 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 10 և տուժել 80 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 4 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 4 տրանսպորտային միջոց:

Գրանցվել է օձերի հայտնաբերման 20 դեպք:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 14 դեպք, որի հետևանքով տուժել է 16 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:




Լրահոս