Հայաստանում սկսել են ավելի քիչ հաց արտադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-հուլիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հացի արտադրության ծավալները նվազել են 2.4 տոկոսով: Այսպես` եթե անցած տարվա յոթ ամիսներին Հայաստանում արտադրվել է 160 հազար 200 տոննա, ապա 2018 թվականի նույն ժամանակահատվածում` 156 հազար 300 տոննա հաց:

Ըստ մասնագետների` հացի սպառման ծավալների փոփոխությունը բնակչության իրական թվի հաշվարկի այլընտրանքային մեթոդ է համարվում: Եւ բնակչության թվի պակասի պատճառով հացի սպառումն այնքան Է նվազել, որ պաշտոնական վիճակագրությունն այլեւս ի վիճակի չէ ամբողջությամբ թաքցնել դա: Հացն համարվում է առաջին անհրաժեշտության սնունդ, եւ դրա արտադրանքի ծավալների կրճատումը ուղղակիորեն նշանակում է մարդկանց քանակի նվազում:




Լրահոս