Այն ժամանակ էլ կարող էին մարտի 1-ը բացահայտել. Գուրգեն Արսենյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008 թվականի հունիսի 6-ին ստեղծվեց «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով»՝ ՀՀԿ֊ական Սամվել Նիկոյանի գլխավորությամբ։ Այն բաղկացած էր 15 անդամներից։

Նշենք, որ հանձնաժողովի կազմում ի թիվս այլ պատգամավորների ընդգրկված էր Գուրգեն Արսենյանը։ Հանձնաժողովի աշխատանքի արդյունքի եւ ներկայիս իրավիճակի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արսենյանի հետ, ով ներկայում պատգամավոր չէ, բայց շարունակում է ակտիվ լինել քաղաքական դաշտում եւ հետեւել իրադարձությունների զարգացմանը։

«Ես կարծում եմ, որ այն ժամանակ էլ կարող էին գործը բացահայտել, բայց, իհարկե, ցանկության դեպքում։ Հիմա էլ դա կարող է լինել, եթե ցանկությունը լինի բացահայտելու, թե ովքեր են մարտի 1֊ի կազմակերպիչները, իրականացնողները, ովքեր են եղել ներգրավվածները, ովքեր են եղել անօրինական կերպով ներկաներ, մասնակիցներ եւ այլն», – նշել է նա։

Ամբողջական հարցազրույցը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում




Լրահոս