Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին` երկուշաբթի օրը, եւ մինչ այդ ընտրություններին մասնակից 12 ուժերն այս օրերին որոշում են, թե ինչպես սկսեն քարոզարշավի առաջին օրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Լույս» դաշինքը, որի ավագանու ցուցակը գլխավորում է Արտակ Զեյնալյանը, որոշել է քարոզարշավի հենց առաջին օրը բակային քարոզարշավ չանցկացնել: Մասնավորապես` երկուշաբթի երեկոյան դաշինքի անդամները կհավաքվեն երեւանյան հյուրանոցներից մեկում, կներկայացնեն իրենց ծրագիրն ու կարգախոսը:
Ինչպես «Լույս» դաշինքը կսկսի քարոզարշավի առաջին օրը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ