Նախարար Լևոն Վահրադյանն ընդունել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Կողմերը քննարկել են երկու երկրների սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներին առնչվող հարցեր:

Մասնավորապես անդրադարձ է կատարվել վրացական և հայկական ազգային մարզաձևերի զարգացմանը: Նախարար Վահրադյանը և դեսպան Սագանելիձեն համակարծիք են եղել Հայաստանի և Վրաստանի միջև ավանդաբար ձևավորված բարի դրացիական հարաբերությունները բոլոր, այդ թվում՝ նաև սպորտի և երիտասարդական քաղաքականության բնագավառներում պահպանելու և զարգացնելու հարցում:

Նախարար Լևոն Վահրադյանը սիրով ընդունել է դեսպան Սագանելիձեի հրավերը՝ մասնակցելու 2018 թվականի հոկտեմբերի 16-ին Թբիլիսիում կայանալիք Եվրոպական խորհրդի կողմից կազմակերպվող սպորտի նախարարների համաժողովին:




Լրահոս