Ինչ են քննարկել հանրապետականները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունեցել ՀՀկ Գործադիր մարմնի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:  Լրագրողների հետ զրույցում «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունները սխալ երևույթ որակեց : Սակայն  նա նշեց՝ եթե արտահերթ ընտրություններ անցկացվեն, իրենք կմասնակցեն:

«Ինչ-որ չափով քննարկեցինք, բայց կուսակցությունն այդ հարցով որոշում չի կայացրել»,-ասաց նա:  Դիտարկմանն՝ ինչպես է ՀՀԿ-ն վերաբերում խորհրդարանի ինքնալուծարմանը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ինքնալուծարումը նշանակում է պետության համար ամենավտանգավոր երևույթններից մեկը»: Հարցին էլ՝ արդյոք Սերժ Սարգսյանը վերադարձել է ակտիվ քաղաքականություն, պատասխանեց. «Սերժ Սարգսյանը հիմա էլ ակտիվ քաղաքականության մեջ է»:




Լրահոս