Հետ կկանչվի նաև Իրանում ՀՀ դեսպանը՝ Քոչարյանի կադր Արտաշես Թումանյանը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում սկսված դեսպաններին հետ կանչելու գործընթացը շարունակվելու է։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին հետ կկանչվի նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, ով համարվում է Քոչարյանի կադրը։ Նա Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք եղել է Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը։

Նշենք, որ արդեն հետ են կանչվել Քուվեյթում Հայաստանի դեսպան Մանվել Բադեյանը, ԱՄԷ-ում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանը։ Երեկ էլ ԱԳ փոխնախարարը հաստատել է, որ Վատիկանից հետ կկանչվի նաև Սերժ Սարգսյանի դեսպան փեսան՝ Միքայել Մինասյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս