Խոշորացված համայնքներում ընտրություններ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 8-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը որոշում է ընդունել Տավուշի մարզի Լուսահովիտ եւ Սարիգյուղ համայնքներում համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները նշանակել 2018թ. հոկտեմբերի 21-ին:

Այդ օրը համայնքի ղեկավարի ընտրություններ կկայանան նաեւ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր համայնքում: Լուսահովիտը, Սարիգյուղը, Բերքաբերը Իջեւանի տարածաշրջանի գյուղեր են: Տավուշի մարզի Դիլիջանի, Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջաններում համայնքների խոշորացում է կատարվել, իսկ Իջեւանի տարածաշրջանում` ոչ: Օգոստոսի 10-ին Բերդի համայնքապետարանի շենքում հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տրվեց խոշորացված համայնքների մաս կազմող նախկին համայնքների առանձնացման հնարավորության մասին:

Ն. Փաշինյանն ասաց` իրենք դեմ են, որ առանց համայնքների բնակիչների կարծիքը հաշվի առնելու դրանք խոշորացրել են, սակայն կսպասեն 2 տարի, որպեսզի տեսնեն՝ համայնքների խոշորացումը դրական արդյունք է տալիս, թե ոչ, հետո կկողմնորոշվեն, թե ինչպես վարվեն: Փաշինյանն ասաց, որ այսուհետ առանց համայնքների համաձայնության խոշորացման գործընթաց չի իրականացվելու:




Լրահոս