Բերքաբեր գյուղը ոռոգման ջուր չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղը ոռոգման ջուր չունի: Ապրելով 45 միլիոն խորանարդ մետր տարողությամբ Ջողազի ջրամբարի աջ ափին` գյուղի բնակիչները չեն օգտվում այդ ջրամբարից, որպեսզի ոռոգեն իրենց տարածքները: Բերքաբերում առկա է նաեւ խմելու ջրի խնդիր: Մշտապես խմելու ջուր կա միայն գյուղի կենտրոնում գտնվող աղբյուրում: Բերքաբեր գյուղի բնակիչներին խմելու ջուր մատակարարվում է երկու օրը մեկ, 2 ժամով:

Բերքաբերի համայնքապետարանի շենքի առաջին հարկում տեղակայված Բերքաբերի բուժկետը դրանից էլ է զրկված: Բուժկետի բուժքույր, 70-ամյա Լիդա Բուղդարյանն ասաց, որ 5-6 տարի առաջ բուժկետը սնուցող խմելու ջրի խողովակում վթար կար, որից տուժում էր բուժկետի տարածքը; Համայնքի ղեկավարը, փոխանակ ջրագծի վթարը վերացնելու, կտրել-հեռացրել է բուժկետը սնուցող ջրի խողովակը: Լ. Բուղդարյանը հայտնեց, որ բուժքրոջ իր գործառույթները կատարելու, համայնքի բնակիչներին սպասարկելու համար ինքն աղբյուրից դույլով ջուր է բերում:

Ոսկան Սարգսյան




Լրահոս