ՀԱՐՑ. Եթե ֆիզիկական անձը վաճառել է բազմաբնակարան շենքի մի քանի բնակարաններ, ապա դա համարվո՞ւմ է ապրանքի մատակարարում: Խնդրում եմ ասեք` ի՞նչ է ենթադրում դա:
Մելիք Հայրապետյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «ԱԱՀ-ի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի դրույթներով` որպես բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող եւ սեփականատեր հանդիսացող (այսուհետ հոդվածում` կառուցապատող), անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների, անհատական բնակելի տների օտարումը (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) համարվում է ապրանքի մատակարարում` բացառությամբ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների ընդհանուր մակերեսի մինչեւ տասը տոկոսի, սակայն ոչ ավելի, քան 500 քառակուսի մետր մակերեսի օտարումը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ է համարվում ՀՀ-ի տարածքում ԱԱՀ վճարողների կողմից իրականացվող սույն օրենքի 6 հոդվածով սահմանված բոլոր գործարքների ամբողջ արժեքը: