Տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում գործունեություն ծավալող քննչական մարմինների կողմից նախաքննություն իրականացնող պաշտոնատար անձինք տարբեր քրեական գործերով անցնող մեղադրյալների կամ նրանց հարազատների մասին հայտարարություններ են անում՝ մարդկանց մեղադրելով այս կամ այն արարքի մեջ, սակայն հետագայում այլ բան է պարզվում: Եւ արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որ դեռեւս մարդկանց մեղավորությունը չապացուցված, մոտավոր փաստերի վրա իրավապահ համակարգը կալանավորում է նրանց՝ այդ կերպ շտապելով սեւացնել մարդկանց
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահ համակարգին ներքին հրահանգ է իջեցվել նախաքննության ընթացքում քննվող գործերով որեւէ բան չխոսել, որպեսզի հետագայում խնդիրների առաջ չկանգնեն եւ այդ կերպ խուսափեն հետագա բարդություններից:
Ամբողջական հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։