ՀՀ ազգային ժողովը չընդունեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի երկրորդ ընթերցման ժամանակի երկարացումը, ըստ որի՝ երկրորդ ընթերցումը պետք է անցկացվեր առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 72 ժամում:
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի առաջին ընթերցմանը որոշ պատգամավորներ հապճեպ էին համարել նախագծի ընդունումը 24-ժամվա ընթացքում: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշել էր, որ խորհրդակցել և եզրակացության են եկել, որ կարող են այն փոխել 72-ժամյա ռեժիմով:
Այստեղ ուշագրավն այն է, որ նիստին մասնակցում է 53 պատգամավոր, բայց ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունելու համար անհրաժեշտ է 63 պատգամավորի կողմ քվե, քանի որ սա համարվում է Սահմանադրական օրենք: Եվ եթե այսօր նախագիծը չընդունվի, կարող է քննարկվել երկու շաբաթ անց միայն: