«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով նախաքննական մարմինների ղեկավարների կողմից աղմկահարույց քրեական գործերով հնչած գնահատականներին, ասաց, թե այդ առումով լրջագույն խնդիրներ ունենք:
Ավելին` ըստ փաստաբանի` թավշյա հեղափոխությունից հետո դատական համակարգը անկախացել է, սակայն կան բացառություններ. «Հետաքրքրություն չներկայացնող, հնչեղություն չունեցող գործերով դատարանները իսկապես որոշում կայացնելիս անկախ են, իսկ ահա հնչեղություն ստացած գործերով դատարանները կաշկանդված են որոշումներ կայացնելիս»,- ասաց նա:
Ի դեպ, ըստ փաստաբանի` այժմ նախաքննական մարմինը եւս մեկ խնդրի առաջ է կանգնել, մասնավորապես հայտնի գործերով գնահատականներ են հնչեցրել, հնչեղություն ապահովել, սակայն քննության ընթացքում հակառակն է պարզվել, պետք է կարճեն գործը, սակայն չգիտեն` ինչպես վարվեն. «Այսինքն` իրենց կատարած նախորդ հայտարարությունների համար կաշկանդված են»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։