Ինչ է իրենից ներկայացնում նոր ստեղծվելիք դատարանը և ինչի համար է նախատեսված. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանում նախատեսվում է տնտեսական ոլորտի հետ կապված նոր դատարան ստեղծել: Մասնավորապես, իշխանության ներսում մտադիր են ձեւավորել Ներդրումների պաշտպանության դատարան: Սա ստեղծվելու է վերջերս ձեւավորված ու արդեն դատական համակարգում աղմուկ հանած սնանկության գործերով դատարանի փոխարեն: Հիմա ցանկություն կա, որ Ներդրումների պաշտպանության դատարանը քննի ե՛ւ սնանկության գործեր, ե՛ւ կորպորատիվ դատական վեճեր, ե՛ւ նման այլ հարցեր: Թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորված կառավարությունն իր առաջ խնդիր է դրել շահագրգռել օտարերկրյա ներդրողներին՝ խթանելու համար տնտեսությունը:

Եթե հաշվի առնենք այն փաստը, որ ՀՀ-ում տարիներ շարունակ ներդրումների ներգրավմանը խանգարել են քաղաքական խնդիրները, այդ թվում՝ անկախ դատական համակարգի բացակայությունը, նման մասնագիտացված դատարանի ստեղծումն իրոք կարող է դրական դերակատարություն ունենալ:

Միաժամանակ, նկատենք, որ սա ամբողջական լուծում չէ. ի վերջո, ժողովրդավարության հաստատումից, մենաշնորհների վերացումից, անկախ դատական համակարգ ստեղծելուց, տնտեսական ոլորտում կանխատեսելի օրենսդրություն ունենալուց բացի կա եւս մեկ հարց` տարածաշրջանում կայունության ամրապնդումը: Իսկ դա իր հերթին ենթադրում է հակամարտությունների, մասնավորապես` ԼՂ հիմնախնդրի լուծում: Ի վերջո, օտարերկրյա կապիտալը հենց կայունություն է սիրում:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս