Ընդլայնված խորհրդակցություն ԱԻՆ փրկարար ծառայությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 2-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: ՓԾ տնօրենը շնորհավորեց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով բարի և անփորձանք ծառայություն: Ա. Նահապետյանը ընդգծեց ԱՀ ԱԻՊԾ հսկայական ձեռքբերումները՝ հույս հայտնելով, որ դրանք ուղենիշ կդառնան երկու հայկական հանրապետությունների գերատեսչությունների միասնական զարգացման համար:

ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի, խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված և նախապատրաստվող ուսումնավարժությունների, քաղաքացիական պաշտպանության հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին:

ՓԾ տնօրեն Ա. Նահապետյանը հայտնեց, որ սեփական զեկուցագրի համաձայն Սյունիքի ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Լ. Գրիգորյանը անցնում է երկարամյա ծառայության կենսաթոշակի: Շնորհակալություն հայտնելով նրան երկարամյա անբասիր ծառայության համար՝ ՓԾ տնօրենը նշեց, որ ՀՀ ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանի հրամանով Սյունիքի ՄՓՎ պետ է նշանակվել, փ/ծ փոխգնդապետ Բ. Զաքարյանը:

Զեկուցելով Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին՝ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը ՓԾ տարբեր վարչությունների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ կազմակերչական աշխատանքների վերաբերյալ:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 16013 զանգ, 185 դեպք-պատահար, որից 110-ը՝ արտակարգ բնույթի:

Ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ այլ ստորաբաժանումների զեկույցները լսելուց հետո ծառայության տնօրեն Ա. Նահապետյանը տվեց համապատասխան հանձնարարականներ: Հանձնարարվեց վերանայել կադրային քաղաքականությունը և ենթասպայական ու սպայական պաշտոնների ներկայացնել առնվազն 3 թեկնածու, իսկ նրանց նշանակումը, ըստ ՓԾ տնօրենի, կլինի անցկացվող համապատասխան մրցույթներից հետո:

Ա. Նահապետյանը հանձնարարեց նաև ակտիվացնել և հստակեցնել տվյալների փոխանակումը Սոթք-Քարվաճառ ճանապարհի անցանելիության վերաբերյալ՝ կապ հաստատելով ճանապարհի տվյալ հատվածի համար պատասխանատու ճանապարհաշինարարական ընկերության հետ:




Լրահոս