Հեղեղը մաքրեց աղբից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի անկախացումից հետո Իջեւան քաղաքի կենտրոնում` Աղստեւ գետի ափերին, ծառերը հատվեցին, դրանց տեղում կառուցվեցին խանութներ, ճաշարաններ: Դրանք կախված են գետի վրա: Այդ խանութների, ճաշարանների աշխատողները տարբեր արկղեր, շշեր, ցելոֆաններ եւ այլ կենցաղային աղբ են նետում գետ: Գետի ափերին աղբի մեծ կուտակումներ են լինում:

Իջեւանի աղբահանությունն իրականացնող կոմունալ հիմնարկության իրավաբան Վահագն Թամրազյանը մի քանի օր առաջ համացանցում տեղադրել է Աղստեւի մաքրված մի հատվածի լուսանկար եւ գրել, որ այդ հատվածում գործող խանութի սեփականատերը տարածքն աղբից մաքրել է, մյուս տնտեսվարողները եւ հարակից տարածքում բացօթյա առեւտուր իրականացնողները նույնպես պետք է փոխեն իրենց գործելաոճը, գետը չաղտոտեն: Նոյեմբերի 1-ին տեսա, որ Իջեւանի կենտրոնում գետն ամբողջությամբ մաքրված է աղբից: Իջեւանի բնակիչներից «Ժողվուրդ» օրաթերթը հետաքրքրվեց` ովքեր են մաքրել Աղստեւը: Տավուշի մարզկենտրոնի բնակիչները հայտնեցին, որ 8 օր առաջ հորդ անձրեւ է եղել, գետը վարարել է, հեղեղը քշել-տարել է Աղստեւի աղբակույտերը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս